Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վարդարին
02 Փետրվար 2026

Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վարդարին

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտն» ուժերն էր չափում հյուսիսմակեդոնական «Վարդարի» հետ ու հաղթեց 3։0 հաշվով։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև «Կայսարի» (Ղազախստան), «Սամգուրալիի» (Վրաստան), «Օրդաբասիի» (Ղազախստան), «Օրենբուրգի» (Ռուսաստան) և «Սուրխոնի» (Ուզբեկստան) հետ։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում երևանյան ակումբը 2։0 հաշվով հաղթել էր բուլղարական «Դոբրուջայի» նկատմամբ։

«Ալաշկերտի» մարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 14-ը։

Նախորդ հոդվածը
Դենիս Դեդեչկոն հեռացավ Վանից
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի հարձակվողը մրցաշրջանը կշարունակի Պորտուգալիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։