BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ինտերը դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ. Մխիթարյանը մասնակցել է խաղին
05 Փետրվար 2026

Ինտերը դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Տորինոյին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացել է միլանյան թիմի հարձակվող Անժե-Յոան Բոննին: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, «Ինտերի» կիսապաշտպան Անդի Դիուֆը մեծացրել է իր թիմի առավելությունը։ 57-րդ րոպեին «Տորինոյի» հարձակվող Սանդրո Կուլենովիչը մեկ գնդակ ետ է բերել:

Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա փոխարինվել է 56-րդ րոպեին:

Այսպիսով, «Ինտերը» դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ատալանտա»-«Յուվենտուս» զույգի հաղթողի հետ:

Իտալիայի գործող գավաթակիրը «Բոլոնիան» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել է «Միլանին» (1:0):

Նախորդ հոդվածը
Ուրարտուն ոչ-ոքի խաղաց չինական ակումբի հետ
Հաջորդ հոդվածը
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին. նրանք կմասնակցեն Օլիմպիական խաղերին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։