Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Այսօր տեղի կունենա ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. մանրամասներ
06 Փետրվար 2026

Այսօր տեղի կունենա ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, Իտալիայում տեղի կունենա 2026 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը կհյուրընկալի հիմնական տոնակատարությունները։

Մարզիկների շքերթները տեղի կունենան Կորտինա դ'Ամպեցոյում, Պրեդացոյում և Լիվինյոյում։ 2026 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Բացման արարողությանը ելույթ կունենան իտալացի տենոր Անդրեա Բոչելլին, ամերիկացի երգչուհի Մրայա Քերին և իտալացի երգչուհի Լաուրա Պաուզինին։

Օլիմպիական կրակը կվառվի Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Նախորդ հոդվածը
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ16 առաջնության հաղթող
Հաջորդ հոդվածը
Ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ. քննարկվել են հրաձգության ԵԱ-ի մանրամասները

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։