BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Արարատ-Արմենիան հաղթել է լիտվական Բանգային
07 Փետրվար 2026

Արարատ-Արմենիան հաղթել է լիտվական Բանգային

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում ուժերը չափեց լիտվական «Բանգայի» հետ ու հաղթեց 2։0 հաշվով։

Երևանյան ակումբի կազմում աչքի են ընկել Վահրամ Մախսուդյանն ու Արայիկ Էլոյանը։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 3։2 հաշվով հաղթել էր դանիական «Վայլեին», 2-րդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել բուլղարական «Բոտև Վրացայի» հետ, իսկ 3-րդ խաղում նվազագույն հաշվով զիջել էր դանիական «Լյունգբյուին»։

«Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպումներ կանցկացնի նաև դանիական «Հոբրոյի», «H.I.K-ի» և վրացական «Տորպեդո Քութայիսի» հետ: 

«Արարատ-Արմենիայի» հավաքը կտևի մինչև փետրվարի 19-ը։

Նախորդ հոդվածը
Լեգիան փրկվեց պարտությունից․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան ջախջաիչ հաղթանակ տարավ․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։