BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Ուրարտուն բաց թողեց հաղթանակը Լոկոմոտիվի դեմ խաղում
08 Փետրվար 2026

Ուրարտուն բաց թողեց հաղթանակը Լոկոմոտիվի դեմ խաղում

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» ստուգողական խաղում ուժերը չափեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ու զիջեց 2։3 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Նարեկ Աղասարյանը՝ 24-րդ րոպեին։ 58-րդ րոպեին Նիկիտո Սալտիկովը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, սակայն 6 րոպե անց Նիկոլա Կալուկյանը կրկին առաջ մղեց «Ուրարտուին»։

87-րդ րոպեին Դանիլ Չևարդին հաշիվը դարձրեց 2։2, իսկ 2 րոպե անց Սալտիկովը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով մոսկովյան ակումբին։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում «Ուրարտուն» 2։4 հաշվով զիջել էր Ուզբեկստանի ազգային հավաքականին։ Այդ խաղում թիմերն անցկացրել էին 3 խաղակես՝ յուրաքանչյուրը 35 րոպե տևողությամբ։ 2-րդ խաղում երևանյան ակումբը 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը չինական «Ցինդաոյի» հետ։

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև «Չժեցյանի», «Ելիմայի» և «Յունայթեդ Սպորտի» հետ։

«Ուրարտուի» հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 13-ը։

Նախորդ հոդվածը
Սելարայանի թիմը հաղթել է Ադորյանի թիմին․ Լուկասը՝ շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ռանոսի նորամուտը Բրաունշվայգի կազմում անհաջող էր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։