BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները վերսկսում են. երկրպագուներն ընդհատել են Գանձասար-Արարատ հանդիպումը
28 Փետրվար 2025

ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները վերսկսում են. երկրպագուներն ընդհատել են Գանձասար-Արարատ հանդիպումը

ՀՊԼ 21-րդ տուրի՝ «Արարատ»-«Գանձասար» հանդիպումը դադարեցվել է երկրպագուների ակցիաների պատճառով:


Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։

«ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջի ձևավորման մեկնարկից ի վեր մենք հիմնավորել ու հիմնավորում ենք վերջիններիս տեղական ֆուտբոլի ամբողջական ձախողման բոլոր ասպեկտները և ահազանգում օր առաջ ՀՖՖ վերնախավի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս ամենին զուգահեռ ներկայացրել ենք ծրագիր ֆուտբոլի առողջացման, արդարության վերականգնման վերաբերյալ։

ՀՖՖ-ի ղեկավարությունը ակնհայտորն ձախողելով մինչև 2025 թվականի սեփական ռազմավարությունը, չունենալով զարգացման տեսլական, փորձում է ներկա խնդիրները պարուրել չիրականանալի խոստումներով, ինչպիսին հավաքականի մարզիչ ընտրելու չափոշիչներն էին։
Այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։

Մենք սպասելու ենք ՀՖՖ ղեկավարության կամ որևէ չինովնիկի արձագանքին և նրանց հետ երկխոսությանը բացառապես հրաժարականի պայմանների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ ներողամտություն ենք հայցում բոլոր ակումբներից, ֆուտբոլիստներից, մրցավարներից անհարմարության համար, ոչ մի ակցիա ուղված չէ ձեզ։ Առաջին հերթին մեզ դուր չի գալիս ներկա իրավիճակը։

Ցանկանում ենք նաև դիմել բոլոր մարզադաշտերի, ակումբների և ՀՖՖ անվտանգության աշխատակիցներին հորդորելով մնալ իրենց լիազորությունների սահմաններում, բացառել ցանկացած տիպի բռնություն և սադրիչ գործողություններ մեր կողմից իրականացվող ակցիաների ժամանակ։

Հրաժարականն անխուսափելի է»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
ՀՊԼ. Գանձասար-Արարատ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից. ՀՖՖ-ն՝ երկրպագուներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։