Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայ ըմբիշների փայլուն ելույթները Տալինի միջազգային մրցաշարում
09 Փետրվար 2026

Հայ ըմբիշների փայլուն ելույթները Տալինի միջազգային մրցաշարում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է ըմբշամարտի Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները։

Ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի   Հայաստանի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։
Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել 61 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 97 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։
 
Արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ Մեջլում Մեջլումյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Կնյազ Իբոյանը։
 
86 կգ Ռազմիկ Եփրեմյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։
Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոններ են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը։
 
67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը և 97 կգ Ռուբեն Գևորգյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
 
Երրորդ տեղ են զբաղեցրել 63 կգ Արմեն Սուքիասյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ Գևորգ Թադևոսյանը։
 
Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։

Նախորդ հոդվածը
Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
Հաջորդ հոդվածը
Քարդաշյանին ու Հեմիլթոնին կրկին նկատել են միասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։