BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
ՊրոԲասկետ Ա-լիգա. Ուրարտուն դրամատիկ պայքարում հաղթել է Հատիսին
09 Փետրվար 2026

ՊրոԲասկետ Ա-լիգա. Ուրարտուն դրամատիկ պայքարում հաղթել է Հատիսին

Շարունակվում են ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի հանդիպումները։

Հերթական խաղում «Ուրարտուն» լարված և դրամատիկ պայքարում առավելության է հասել «Հատիսի» նկատմամբ՝ հաղթելով 88:83 հաշվով։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը: Նա հանդիպման ընթացքում վաստակել է 31 միավոր, կատարել է 4 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։

Ի դեպ, Կիրակոսյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը:



 «Ուրարտուն» խաղից հետո անակնկալ է մատուցել Հայաստանի հավաքականի բասկետբոլիստին:

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by BC Urartu (@bcurartu)



Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ երեկվա հանդիպմանը ներկա են եղել նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի մյուս անդամները:

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածը
Դահուկորդների առաջին մրցելույթը 2026 թ. ձմեռային Օլիմպիական խաղերում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։