Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի. ՄՕԿ-ը դիտարկել է Ադրբեջանի բողոքն ու գեղասահորդների ելույթից հանել Արցախ անունը
09 Փետրվար 2026

Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի. ՄՕԿ-ը դիտարկել է Ադրբեջանի բողոքն ու գեղասահորդների ելույթից հանել Արցախ անունը

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Գեղասահքի միջազգային ֆեդերացիան դիտարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը։

Ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը կարճ ծրագրում ելույթ կունենա Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ։ Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե «Արցախ» արտահայտությունն արտացոլում է Հայաստանի «անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։

«Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին», - պնդում էր Ադրբեջանի ԱՕԿ-ը:

Քննարկումների արդյունքում պաշտոնական ծրագրում կատարվել է փոփոխություն․ հայ գեղասահորդների ելույթի երաժշտական ուղեկցումը այժմ գրանցված է «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի» անվամբ։



Հիշեցնենք՝ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Նախորդ հոդվածը
Դահուկորդների առաջին մրցելույթը 2026 թ. ձմեռային Օլիմպիական խաղերում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը զիջեց վրացական ակումբին

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։