BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Նա թիմի հետ մարզվել էր ընդամենը երկու օր․ Կլոզեն՝ Ստյոպա Մկրտչյանի մասին
09 Փետրվար 2026

Նա թիմի հետ մարզվել էր ընդամենը երկու օր․ Կլոզեն՝ Ստյոպա Մկրտչյանի մասին

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի «Պադերբորն»-«Նյուրնբերգ» (2։1) խաղից հետո «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Կլոզեն խոսել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի մասին․

«Նա թիմի հետ մարզվել էր ընդամենը 2 օր։ Մարզումներն ու կոորդինացիան կատարյալ չեն, բայց նա փորձառու է։ Նա արդեն անցկացրել է բարձր մակարդակի հանդիպումներ՝ հավաքականի կազմում և այդ պատճառով ես ընտրեցի նրան»,-նշել է Կլոզեն։

Հիշեցնենք, որ ակումբին միանալուց 2 օր անց Մկրտչյանն առաջին հանդիպումն էր անցկացրել «Նյուրնբերգում»՝ ընդգրկվելով մեկնարկային կազմում։ Հայ պաշտանը 24-րդ րոպեին 11-մետրանոց էր բերել իր թիմի դարպասին։

Հանդիպումից հետո «Նյուրնբերգը» պաշտոնական սոցիալական ցանցերում հրապարակել էր Մկրտչյանի լուսանկարը կից գրելով․

«Գլուխդ բարձր պահիր, Ստյոպա։ Շնորհավորում ենք մեր գույներով քո առաջին խաղի կապակցությամբ»։

Նախորդ հոդվածը
Մատյուխինի գոլը չօգնեց Ալաշկերտին
Հաջորդ հոդվածը
Ռոնալդուն վերադարձել է Ալ-Նասրի մարզումներին․ Ակումբի ղեկավարությունը ընդառաջել է ֆուտբոլիստին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։