BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Չեմ ուզում արդարացումներ փնտրել ցածր մակարդակի համար․ Հոլանդը քննադատել է իր խաղը 2026 թվականին
10 Փետրվար 2026

Չեմ ուզում արդարացումներ փնտրել ցածր մակարդակի համար․ Հոլանդը քննադատել է իր խաղը 2026 թվականին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը քննադատաբար է արտահայտվել 2026 թվականին իր խաղի մասին՝ ընդունելով, որ արդյունավետության հետ կապված որոշ խնդիրներ ունի։

«Տարվա սկզբից ես շատ քիչ գոլեր եմ խփել։ Ես հասկանում եմ, որ պետք է բարելավել ցուցանիշներս, ավելի սուր լինել և աշխատել իմ խաղի բոլոր բաղադրիչների վրա։ Պետք է առաջ շարժվել․ հենց դա են ինձանից սպասում, և ես պարտավոր եմ դա անել։ Ես չեմ ուզում արդարացումներ փնտրել ցածր մակարդակի համար. շատ բան կախված է գլխից և հոգնածության ընկալումից։ Խաղացանկը շատ խիտ է, և դա հեշտ չէ։ Ինձ համար առաջնահերթ է պահել ֆիզիկական վիճակս և խուսափել վնասվածքներից, որպեսզի պատրաստ լինեմ օգնել թիմին։ Տիտղոսի համար պայքարը շարունակվում է, դեռ ոչինչ որոշված չէ», - Հոլանդի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

2026 թվականին Հոլանդը խփել է երեք գոլ։ Ընդհանուր առմամբ 2025/2026 մրցաշրջանում նա 36 խաղում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանն ԱՄԷ-ում ներկա է եղել հայկական թիմի խաղին
Հաջորդ հոդվածը
Յամալը պատմել է ֆուտբոլային դաշտից դուրս իր կյանքի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։