BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մանչեսթեր Յունայթեդը չի կարողացել տանել հինգերորդ անընդմեջ հաղթանակը
11 Փետրվար 2026

Մանչեսթեր Յունայթեդը չի կարողացել տանել հինգերորդ անընդմեջ հաղթանակը

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել խաղը «Վեստ Հեմի» հետ՝ խուսափելով պարտությունից 90+6-րդ րոպեին։ Այսպիսով, մանկունիացիները չեն կարողացել 5-րդ անընդմեջ հաղթանակը տանել:

Անգլիայի Պրեմիեր լիգայում ավելի վաղ մանկունիանցիները հաղթել էին «Մանչեսթեր Սիթիին» (2-0 տանը), «Արսենալին» (3-2 տանը), «Ֆուլհեմին» (3-2 տանը) և «Տոտենհեմին» (2-0 տանը)։

Նշենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու Ֆրենկ Իլեթը հրապարակավ հայտարարեց, որ չի կտրի մազերը, մինչև «Կարմիր սատանաները» չհաղթեն հինգ անընդմեջ խաղ։ «Վեստ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը առաջինն էր մրցաշարի 493 օրերի ընթացքում, երբ այն կարող էր ընդհատվել, բայց այդպես չեղավ։

Նախորդ հոդվածը
Ո՞վ կարող է հաղթել Ծառուկյանին. Արմանի պատասխանը
Հաջորդ հոդվածը
Դե Զերբին հեռացել է Մարսելի գլխավոր մարզչի պաշտոնից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։