BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի՝ 7 թիմի մասնակցությամբ. մրցանակային ֆոնդը 6 մլն դրամ է
11 Փետրվար 2026

Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի՝ 7 թիմի մասնակցությամբ. մրցանակային ֆոնդը 6 մլն դրամ է

Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգայի «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են Եվրասիական լիգայի և «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանն ու Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:

Հայաստան են ժամանելու բավական ուժեղ թիմեր՝ Վրաստանից «Օրբի», Լիբանանից «Հուփս», ԱՄՆ-ից «Փայլոթս», Ղազախստանից` «Բարսի»։ Հայաստանից կմասնակցեն երեք թիմ՝ «Ուրարտու», «Հատիս» և «Էրեբունի»։ Ընդհանուր առմամբ կմասնակցի յոթ թիմ։ 

Մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ։

«Այս մրցաշարը լավ հնարավորություն է հասկանալու, թե հայկական թիմերի մակարդակն ինչպիսին է միջազգային հարթությունում։ Ներքին առաջնությունում բավական լարված և բարձրակարգ խաղեր են անցկացվում։ Օրինակ՝ վերջերս կայացած «Ուրարտու»-«Հատիս» հանդիպումը, որն ավարտվեց 88-81 հաշվով։

Մեզ համար կարևոր է հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք մրցունակ լինել նաև միջազգային ասպարեզում։ «Ուրարտուն», որի նախագահն եմ, նպատակ ունի հանդես գալ եվրոպական գավաթներում՝ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոքափում։ Այս մրցաշարը կլինի կարևոր չափորոշիչ։

Այսօր հայկական Պրոլիգան կայացած և մրցունակ առաջնություն է»,- ասել է Կարեն Գիլոյանը։

Արսեն Մակվեցյանը ներկայացրել է խաղային մարզաձևերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

«Բասկետբոլի ֆեդերացիայի հետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր։ Այս տարի նախատեսում ենք մանկապարտեզներում ներդնել բասկետբոլի ուսումնական ծրագիր։ Բացի այդ, «Ուրարտու» ակումբի սերբ մարզիչ Լուկա Ֆիլիպչևիչը վարպետության դասեր է անցկացնելու քաղաքի մարզադպրոցների մարզիչների համար։ Խաղային մարզաձևերը, մասնավորապես բասկետբոլը, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Մակվեցյանը։

Մրցաշարը կանցկացվի փետրվարի 16-21-ը, նախկին «Միկա» մարզադահլիճում։ Մուտքն ազատ է։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ին։


Նախորդ հոդվածը
Դե Զերբին հեռացել է Մարսելի գլխավոր մարզչի պաշտոնից
Հաջորդ հոդվածը
Երևանում կանցկացվի գրեփլինգի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։