Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ուրարտուն պարտությամբ ավարտվեց ուսումնամարզական հավաքը
12 Փետրվար 2026

Ուրարտուն պարտությամբ ավարտվեց ուսումնամարզական հավաքը

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» ստուգողական խաղում ուժերը չափեց ղազախական «Ելիմայի» հետ ու զիջեց 1։3 հաշվով։

Հավաքի առաջին խաղում «Ուրարտուն» 2։4 հաշվով զիջել էր Ուզբեկստանի ազգային հավաքականին։ Այդ խաղում թիմերն անցկացրել էին 3 խաղակես՝ յուրաքանչյուրը 35 րոպե տևողությամբ։ 2-րդ խաղում երևանյան ակումբը 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը չինական «Ցինդաոյի» հետ։

Մյուս հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 2։3 հաշվով զիջել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին», 0։2՝ չինական «Չժեցյանին», իսկ այսօր կայացած 1-ին խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկել «Յունայթեդ Սպորտի» դարպասը, որը ներկայացնում է ԱՄԷ-ն։

Նախորդ հոդվածը
Բրազիլացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Վանում
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։