BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՈՒԵՖԱ-ն նախորդ տարվա համեմատ 5 միլիարդ եվրոյով ավել գումար է աշխատել
12 Փետրվար 2026

ՈՒԵՖԱ-ն նախորդ տարվա համեմատ 5 միլիարդ եվրոյով ավել գումար է աշխատել

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է անցած տարվա ֆինանսական հաշվետվությունների մասին՝ նշելով տղամարդկանց ակումբային մրցաշարերից գրանցված ռեկորդային եկամուտը։ Բոլոր մրցաշարերից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցել է 5 միլիարդ եվրոն, ինչը 737 միլիոնով ավելի է նախորդ մրցաշրջանի համեմատ։

«Տղամարդկանց ակումբային մրցաշարերից ընդհանուր եկամուտը աճել է մինչև 4,4 միլիարդ եվրո՝ ավելանալով 690 միլիոնով 2023/2024 մրցաշրջանի ցուցանիշների համեմատ։ Այս աճը հանգեցրել է վերաներդրումների ավելացմանը, և ակումբներին կատարված ֆինանսական վճարումները հասել են 3,4 միլիարդի եվրոյի՝ 400 միլիոնով ավելի, քան նախորդ մրցաշրջանում։

Մենք նաև վերահաստատել ենք մեր հավատարմությունը խաղին՝ մեր մրցաշարերից ստացվող համախառն եկամուտների 10%-ը հատկացնելով համերաշխության վճարներին։ Այդ գումարից 308 միլիոն եվրոն ուղղվում է եվրոպական մրցաշարերին չմասնակցող ակումբներին, ինչը 76%-ով ավելի է, քան նախորդ տարում, իսկ լրացուցիչ ֆինանսավորումը բաշխվում է որակավորման փուլերում դուրս մնացած ակումբների միջև։ Եվս 25 միլիոն եվրո օգտագործվում է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգայի և կանանց ակումբային մրցաշարերի աջակցման համար», – նշված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Հաջորդ հոդվածը
Արարատի մարզչական շտաբը համալրում ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։