BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ֆուտբոլային weekend-ի հետաքրքիր հանդիպումները
14 Փետրվար 2026

Ֆուտբոլային weekend-ի հետաքրքիր հանդիպումները

Այսօր՝ փետրվարի 14-ին թոփ առաջնություններում սպասվում են թեժ դիմակայություններ։ Հետաքրքիր հանդիպումներ կանցկացնեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։

Ներկայացնում ենք այն հանդիպումները, որոնց արժե հետևել․

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի գլխավոր «զարդը» «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպումն է։ 23։45-ից Մխիթարյանն ու խաղընկերները կփորձեն կրկին մեծացնել առավելությունը «Միլանից»։ Թուրինյան ակումբը ևս ունի պարզելու հարցերը։ Առաջին շրջանի գերէմոցիոնալ դիմակայությունը մտքներում իտալական ֆուտբոլի սիրահարները սպասում են հերթական «ներկայացմանը»։

18։00-ին «Կոմոն» կընդունի «անդունդի» եզրին գտնվող «Ֆիորենտինային», իսկ 21։00-ին էլ կմեկնարկի մրցաշարային աղյուսակի հարևանների՝ «Լացիոյի» ու «Ատալանտայի» մրցավեճը։

Իսպանիայի առաջնությունում ուղիղ կեսգիշերին կմեկնարկի «Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը։ 17։00-ին «Էսպանյոլը» կընդունի «Սելտային», 19։15-ին՝ «Խետաֆեն»՝ «Վիլյառեալին», իսկ 21։30-ին «Սևիլյան» հարաբերությունները կպարզի «Ալավեսի» հետ։
 
Գերմանիայի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակից հետո «մեղուները» «Բավարիայի» հետ միավորների տարբերությունը հասցրին 3 միավորի։ Մյունխենյան ակումբը այսօր կփորձի կրկին մեծացնել առավելությունը՝ մրցակիցը «Վերդեր Բրեմենն» է, մեկնարկը՝ 18։30-ին։ 

Նույն ժամին ուժերը կչափեն նաև Լևերկուզենի «Բայերն» ու «Սանկտ-Պաուլին», 3-րդ տեղով ընթացող «Հոֆֆենհայմն» էլ կընդունի «Ֆրայբուրգին»։

21։30-ին բոլորը կսպասեն Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձին։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Նասրը» կհյուրընկալվի «Ալ-Ֆաթեհին»։

Անգլիայի գավաթի խաղարկությունում 21։45-ին «Աստոն Վիլլան» կընդունի «Նյուքասլին»։ Ուղիղ կեսգիշերին էլ «Լիվերպուլը» կխաղա «Բրայթոնի» հետ։

Հայաստանի ազգային հավաքականի ու հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումները՝

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա․ «Այնտրախտ Բրաունշվայգ»-«Դարմշտադ»․ Հրանտ-Լեոն Ռանոս․ 16։00
Հունգարիայի առաջնություն․ ՄՏԿ-«Պուշկաշ Ակադեմիա»․ Գեորգի Հարությունյան․ 17։45
Սլովակիայի առաջնություն․ «Սլովան»-«Տրենչին»․ Տիգրան Բարսեղյան․ 18։30
Սլովակիայի առաջնություն․ «Պոդբրեժովա»-«Ռուժոմբերոկ»․ Դավիթ Հակոբյան․ 18։30
Սերբիայի առաջնություն․ «Ժելեզնիչար»-«Ցրվենա Զվեզդա»․ Նաիր Տիկնիզյան․ 20։00

Ժամը 18։00-ին էլ կմեկնարկի «Փյունիկի» ընկերական հանդիպումը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

Հանդիպումների ընթացքի մասին բոլոր տեղեկություններն ու կարևոր մանրամասները կարող եք իմանալ Sportmedia.am-ի միջոցով։

Նախորդ հոդվածը
Նյուրնբերգը խոշոր հաշվով հաղթանակ է տոնել․ Մկրտչյանը խաղաժամանակ չի ստացել
Հաջորդ հոդվածը
Ֆլիկը տակտիկական հեղափոխություն է պատրաստում Ատլետիկոյի դեմ խաղից առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։