BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Փյունիկն ու Լոկոմոտիվը հաղթողին չպարզեցին
14 Փետրվար 2026

Փյունիկն ու Լոկոմոտիվը հաղթողին չպարզեցին

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» ստուգողական խաղում ուժերն էր չափում Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1 արդյունքը։

Ռուսական ակումբի կազմում հանդիպման հաշիվը բացեց Դմիտրի Վորոբյով՝ 82-րդ րոպեին։ 6 րոպե անց Դանիլ Կուլիկովը խփեց պատասխան գոլը։ 2 գոլերն էլ հեղինակվեց 11-մետրանոցից։

Հավաքի 1-ին խաղում Հայաստանի 16-ակի չեմպիոնը մրցել էր ԱՄԷ-ի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Յունայթեդ Սպորտի» հետ ու հաղթել էր 5։0 հաշվով, 2-րդ խաղում, ունենալով 2 գնդակի առավելություն, «փյունիկցիները» 2։3 հաշվով զիջել էին ռուսական «Ուրալին»։

Հաջորդ խաղերում «Փյունիկը» ոչ-ոք էր ավարտել հանդիպումը լատվիական «Ռիգայի» հետ, նվազազույն հաշվով հաղթել էր «Ալ-Իթիֆաքին» ու չինական «Յունան Յուկունին», 0։2 հաշվով զիջել էր Մոսկվայի «Սպարտակին», ոչ։ոքի էր ավարտել հանդիպումը չինական «Ցինդաո Ուեստ Քոսթի» հետ ու 0։3 պարտվել էր Սամարկանդի «Դինամոյին»։ 

«Փյունիկի» ուսումնամարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 19-ը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Սլովանն անակնկալ պարտություն կրեց․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։