Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ատլետիկոյի հետ խաղից հետո զրուցել եմ մրցավարի հետ․ Մեր պարտությունը նրանց մեղքով չէր․ Ֆլիկ
15 Փետրվար 2026

Ատլետիկոյի հետ խաղից հետո զրուցել եմ մրցավարի հետ․ Մեր պարտությունը նրանց մեղքով չէր․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկ-ը պատմել է, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ատլետիկո Մադրիդից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո զրուցել է հանդիպման գլխավոր մրցավարի հետ։

«Ինձ համար ամենակարևորը թիմի վրա կենտրոնանալն է և այն ամենի, ինչը կարող ենք վերահսկել՝ մեր խաղաոճը, մտածելակերպը և այն, թե ինչպես կարող ենք բարելավել մեր խաղը դաշտում։ Մնացածն ինձ այնքան էլ չի անհանգստացնում, թեև լինում են տհաճ իրավիճակներ։

Ես խոսեցի մրցավարի հետ նրանց հանդերձարանում և զրույցը լավ անցավ։ Այն ինչ զրուցել ենք՝ կմնա գաղտնի։ Դա դրական քայլ էր, սակայն պարտությունը որևէ կերպ նրա մեղքով չէր։

Ես թակեցի դուռը և մենք հանգիստ զրուցեցինք։ Այնուամենայնիվ, ամենակարևորը թիմի և խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա կենտրոնանալն է։ Ես զգում էի, որ պետք է խոսեմ նրանց հետ և շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Դա ճիշտ քայլ էր»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը կիսաեզրափակիչի առաջին խաղի բոլոր 4 գոլերն էլ ընդունել էր առաջին կեսում։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին։

Նախորդ հոդվածը
Ես երեք առավոտյան 10-ին չեմ մարզվել, պարզապես շաբաթ օրերին ֆուտբոլ էի խաղում և վերջ․ Էդեն Ազար
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ընկերական խաղում զիջեց վրացական թիմին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։