BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Վինիսիուսը պատմել է, թե ում հետ է ընկերություն անում՝ բացի Ռեալի ֆուտբոլիստներից
16 Փետրվար 2026

Վինիսիուսը պատմել է, թե ում հետ է ընկերություն անում՝ բացի Ռեալի ֆուտբոլիստներից

Մադրիդի «Ռեալի» եզրային  հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ ընկերական հարաբերություններ է պահպանում «Լիվերպուլի» և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաի հետ։ Բրազիլացին «Ռեալի» կազմում է 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 34 խաղ, խփել 10 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։

«Արդյոք ֆուտբոլային աշխարհում ընկերներ ունե՞մ «Ռեալ Մադրիդից» դուրս. Ես շատ եմ շփվում Դոմինիկ Սոբոսլաի հետ: ես նրան ճանաչում եմ դեռ փոքր տարիքից», - Վինիսիուսի խոսքերը մեջբերել է Madrid Zone-ը X սոցիալական ցանցում։

Դոմինիկ Սոբոսլաին «Լիվերպուլի» կազմում է 2023 թվականից։ Հունգարացի կիսապաշտպանը նախկինում խաղացել է «ՌԲ Լայպցիգում», «Ռեդ Բուլ Զալցբուրգում» և «ՖԿ Լիֆերինգում»։

Նախորդ հոդվածը
Մանչեսթեր Յունայթեդը բանակցություններ է սկսել Նագելսմանի հետ
Հաջորդ հոդվածը
Բարսելոնայի պաշտանը 60-80 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել Ռեալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։