BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել | Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե|
Էլինա Ավանեսյանը պարտվել է Մեքսիկայի WTA-500 մրցաշարի կիսաեզրափակչում
02 Մարտ 2025

Էլինա Ավանեսյանը պարտվել է Մեքսիկայի WTA-500 մրցաշարի կիսաեզրափակչում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մեքսիկայի Մերիդա քաղաքում ընթացող թենիսի WTA-500 մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում հայ թենիսիստուհին 3։6, 3։6 հաշվով զիջել է ամերիկուհի Էմմա Նավարոյին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 19 րոպե։

Ավանեսյանը կիսաեզրափակիչ էր դուրս եկել երեք անընդմեջ հաղթանակներից հետո:

Մեկնարկում նա 2:1 (4:6, 6:3, 6:3) հաշվով հաղթել էր լեհ, աշխարհի 31-րդ ռակետ Մագդալենա Ֆրենխին, երկրորդ շրջանում 6:1, 6:4 հաշվով առավելության էր հասել աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2:1 (4:6, 6:2, 6:0) հաշվով հաղթել էր Ավստրալիայի ներհայացուցիչ Մայա Ջոինտին:

Նախորդ հոդվածը
Ինտերն ու Նապոլին ոչ-ոքի խաղացին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ-16 հավաքականն ավարտեց ելույթները Մալթայում ընթացող Զարգացման մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։