Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը որակազրկվեց
16 Փետրվար 2026

Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը որակազրկվեց

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը որակազրկվել է Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ոլորավայրէջք մրցաձևում:

Ոլորավայրէջք մրցաձևի երկու մրցահերթի հանրագումարում 25-ամյա լեռնադահուկորդը ցույց է տվել 2:29.80 րոպե արդյունք և 96 մարզիկների շրջանում զբաղեցրել էր 38-րդ հորիզոնականը, սակայն ավելի ուշ Միջազգային Օլիմիական կոմիտեի կայքում Հարությունյանի գրանցած արդյունքը չեղարկվեց՝ որպես որակազրկում:



Նշենք՝ առաջին մրցահերթում 52 լեռնադահուկորդ, այդ թվում հսկա ոլորավայրէջք մրցաձևում Օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացած բրազիլացի Լուկաս Պինեյրոն, չեն կարողացել հատել եզրագիծը և դուրս են մնացել հետագա պայքարից: Հարությունյանն առաջին մրցահերթում 1:10.12 արդյունքով 37-րդն էր:  

Օրերս Հարությունյանը հսկա ոլորավայրէջք մրցաձևում ցույց էր տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը: Հարություն Հարությունյանը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին:

Այսօր երեկոյան գեղասահքի ազատ ծրագրում հանդես կգա Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Նախորդ հոդվածը
Լիվերպուլում կարող է մարզչական փոփոխություն տեղի ունենալ
Հաջորդ հոդվածը
Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը՝ նահանջել

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։