BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
CTA-ում վստահ են՝ մրցավարը պետք է ստուգեր Ժիրոնա – Բարսելոնա խաղի որոշիչ դրվագը
17 Փետրվար 2026

CTA-ում վստահ են՝ մրցավարը պետք է ստուգեր Ժիրոնա – Բարսելոնա խաղի որոշիչ դրվագը

Մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) համարում, որ «Ժիրոնա» – «Բարսելոնա» խաղի (2:1) հաղթական գոլի դրվագում սխալ է եղել:

Լա Լիգայի 24-րդ տուրի հանդիպման 86-րդ րոպեին Ֆրան Բելտրանի խփած գոլից առաջ, «Ժիրոնայի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին, կանգնել է «բլաուգրանայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին: Ֆրանսիացին ընկել է, որից հետո Էչեվերին փոխանցում է կատարել Խոել Ռոկային, որը էլ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Դրվագը դիտարկվել է VAR-ի մրցավարների կողմից, սակայն գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոյին չեն հրավիրել մոնիտորի մոտ: Գոլը գրանցվել է, և այն ի վերջո հաղթական է դարձել «Ժիրոնայի» համար:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, CTA-ում բոլորի համար ակնհայտ է, որ տեսակրկնապատկերի օգնականները պետք է միջամտեին և մրցավար Սոտո Գրադոյին առաջարկեին դիտել դրվագի կրկնապատկերը:

Այդ պարտությունից հետո «Բարսելոնան» կորցրեց Լա լիգայի առաջատարի դիրքը և այժմ 2 միավորով հետ է Մադրիդի «Ռեալից»:

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 401-րդ ռակետին
Հաջորդ հոդվածը
Իսրայելցի մրցավարները կսպասարկեն Նոա-ԱԶ Ալկմար հանդիպումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։