Ինտերն առաջնության ընդգծված ֆավորիտն է․ Մասիմիլանո Ալեգրին՝ սկուդետոյի համար մղվող պայքարի ու ՉԼ-ի գոտում հայտնվելու մասին
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայում սկուդետտոյի և Չեմպիոնների լիգայի գոտու համար մղվող պայքարի մասին։
«Մարտին կգնահատենք իրավիճակը։ Բոլոր թիմերն էլ կարող են բողոքել։ Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ, ապա կունենայինք 100 միավոր և արդեն Չեմպիոնների լիգայում կլինեինք։ Բոլոր թիմերն էլ նման պատմություններ ունեն։ Մեր 53 միավորը այն է, ինչին արժանի ենք։ Վաղը շատ բարդ հանդիպում է, հետո՝ «Պարման», «Կրեմոնեզեն» և դերբին «Ինտերի» հետ։ Այդ խաղերից հետո կտեսնենք, թե որտեղ ենք գտնվում։
Վաղը բարդ հանդիպում է. «Կոմոն» դեռ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Պետք է կենտրոնացած լինենք և հնարավորինս լավ պատրաստվենք։
«Ինտերը» առաջնությունում ընդգծված ֆավորիտ է։ Մեզ դեռ շատ միավորներ են պետք։ Մեզ հետապնդող թիմերն էլ են առաջ շարժվում՝ «Յուվենտուսը», «Նապոլին», «Ռոման», «Կոմոն»… Պետք է պահպանենք հանգստությունը։ Երբ հասնենք մեր նպատակին՝ Չեմպիոնների լիգա դուրս գալուն, այդ ժամանակ կմտածենք սկուդետոյի մասին»,- ասել է Ալեգրին։
Փետրվարի 18-ին «Միլանը» Ա Սերիայի 24-րդ տուրի հետաձգված խաղում կընդունի «Կոմոյին»։ Հանդիպման մեկնարկը՝ 23:45-ին։