Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մբապե․ Պրեստանին 5 անգամ կապիկ անվանեց Վինիսիուսին
18 Փետրվար 2026

Մբապե․ Պրեստանին 5 անգամ կապիկ անվանեց Վինիսիուսին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝  «Բենֆիկայի» հետ (1:0) առաջին խաղից հետո հայտարարել է, որ պորտուգալական ակումբի վինգեր Ջանլուկա Պրեստիանին 5 անգամ «կապիկ» է անվանել մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

«Պրեստիանին 5 անգամ Վինիսիուսին կապիկ անվանեց։ 5 անգամ։ Եվ ես ինքս տեսել ու լսել եմ դա։ Նա շապիկով ծածկել էր դեմքը, որպեսզի ոչ ոք դա չտեսնի ու չլսի, բայց խաղից հետո նրա արձագանքից, դեմքից ու պահվածքից ամեն ինչ հստակ երևում էր։ Նրա դեմքը չի ստում», — Մբապեի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում հանդիպումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Բենֆիկայի» վինգեր Ջանլուկա Պրեստիանիին մեղադրել էր ռասիզմի մեջ։

Նախորդ հոդվածը
ՕԽ-2026․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը կարճ ծրագրից հետո
Հաջորդ հոդվածը
Ռուի Կոշտան մասնակցել է Ռեալի աշխատակցի հետ վիճաբանությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։