BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Կտեսնվենք Բերնաբեուում․ Վինիսիուսի գրառումը
18 Փետրվար 2026

Կտեսնվենք Բերնաբեուում․ Վինիսիուսի գրառումը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո հրապարակում է կատարել։

Վինիսիուսը հրապարակել է լուսանկար Կիլիան Մբապեի հետ, և լուսանկարին կից գրել է. «Կտեսնվենք «Բերնաբեուում»։

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում բրազիլացին խփել էր հաղթական գոլը, որը տոնել էր անկյունային դրոշը ոտքերի միջև պահած՝ պարելով, ինչի համար ստացել էր դեղին քարտ։ Ավելի ուշ ֆուտբոլիստը հայտարարել է, որ Ջանլուկա Պրեստիաննիի կողմից հնչել են ռասիստական արտահայտություններ, ինչի պատճառով հրաժարվել էր շարունակել հանդիպումը։   

«Ռեալի» և «Բենֆիկայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Նախորդ հոդվածը
Ռուի Կոշտան մասնակցել է Ռեալի աշխատակցի հետ վիճաբանությանը
Հաջորդ հոդվածը
Տարաոսովան չի հավատում Ադելիա Պետրոսյանի հաղթանակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։