BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արսենալն ինքնագոլի արդյունքում բաց է թողել հաղթանակը Վուլվերհեմփթոնի դեմ խաղում
19 Փետրվար 2026

Արսենալն ինքնագոլի արդյունքում բաց է թողել հաղթանակը Վուլվերհեմփթոնի դեմ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Արսենալին» և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը բացել է «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական՝ խաղի արդեն հինգերորդ րոպեին։ Պաշտպան Պիերո Ինկապին խփել է երկրորդ գոլը 56-րդ րոպեին։ Հինգ րոպե անց «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Հյուգո Բուենոն կրճատել է տարբերությունը։ 90+4 րոպեին «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին դարձել է ինքնագոլի հեղինակ, ինչի արդյունքում հաշիվը հավասարվել է:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27 խաղից հետո «Արսենալը» ունի 58 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» վաստակել է 10 միավոր և այժմ զբաղեցնում է 20-րդ տեղը։

Հաջորդ տուրում «Վուլվզը» կմրցի «Քրիստալ Փելասի», իսկ «Արսենալը»՝ «Տոտենհեմ» հետ։ Երկու խաղերն էլ կկայանան փետրվարի 22-ին։

Նախորդ հոդվածը
Ինտերը սենսացիոն պարտություն կրեց նորվեգական Բոդյո-Գլիմտից
Հաջորդ հոդվածը
Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։