BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մարսելը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին
19 Փետրվար 2026

Մարսելը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

Սենեգալցի մասնագետ Հաբիբ Բեյը դարձել է ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչը։ Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։

«Հաբիբ Բեյը ֆրանսիական ֆուտբոլում անցել է յուրահատուկ ուղի՝ նախ որպես մարտունակ և հարգված խաղացող, ապա որպես հավակնոտ ու խորաթափանց մարզիչ», - նշված է ակումբի հայտարարությունում։

48-ամյա Հաբիբ Բեյի նախորդ աշխատավայրը ֆրանսիական «Ռենն» ակումբն էր։

«Մարսելը» զբաղեցնում է չորրորդ տեղը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 22 խաղից հետո ունի 40 միավոր։ Առաջին հորիզոնականում «Լանսն» է (52 միավոր)։ Չեմպիոնների լիգայում «Մարսելը» ընդհանուր փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը և չի կարողացել դուրս գալ հաջորդ փուլ։

 
 

Նախորդ հոդվածը
Ձյուդոյի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում
Հաջորդ հոդվածը
Մեզ համար սա միջին մակարդակի խաղ էր. Բուդյո-Գլիմտի մարզիչը՝ Ինտերի նկատմամբ հաղթանակի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։