Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արսենալի ցուցանիշը 2-րդ վատագույնն է ԱՊԼ-ի վերջին 10 մրցաշրջաններում
19 Փետրվար 2026

Արսենալի ցուցանիշը 2-րդ վատագույնն է ԱՊԼ-ի վերջին 10 մրցաշրջաններում

«Արսենալը», վերջին 9 տարում, Պրեմիեր լիգան 27-րդ տուրից հետո գլխավորած թիմերի շարքում նվազագույն միավորներն է վաստակել։ Ավելի վատ ցուցանիշ ունի միայն «Լեսթեր Սիթին»։

Լոնդոնյան ակումբը 27 խաղից հետո վաստակել է 58 միավոր։ Երկրորդ տեղում մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» է 53 միավորով։

Վերջին 10 տարիների ընթացքում Պրեմիեր լիգան 27-րդ տուրից հետո գլխավորած թիմերից ոչ մեկը նման ցածր ցուցանիշ չի գրանցել։ Ավելի քիչ միավորներ, նույն հատվածում, ունեցել է միայն «Լեսթեր Սիթին»՝ 2015/16 մրցաշրջանում, երբ թիմը 27 խաղից հետո ուներ 56 միավոր։ Այդ մրցաշրջանում Կլաուդիո Ռանյերիի գլխավորած ակումբը, ի վերջո, հռչակվեց Անգլիայի չեմպիոն։

Հաջորդ տուրում Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» կմրցի «Տոտտենհեմի» հետ։

Նախորդ հոդվածը
Դոհա․ Խաչանովն այսօր կմրցի Ալկարասի հետ
Հաջորդ հոդվածը
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։