ՈՒԵՖԱ-ին ենք տրամադրել առկա բոլոր ապացույցները․ Մադրիդ Ռեալը՝ Վինիսիուսի հետ կապված միջադեպի մասով հայտարարություն է տարածել
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի շուրջ տեղի ունեցած միջադեպի հետ։
Դեպքը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի՝ «Բենֆիկայի» դեմ խաղում (1։0)։ Հանդիպման ընթացքում խաղը ժամանակավորապես դադարեցվել է այն բանից հետո, երբ Վինիսիուսը գլխավոր մրցավարին տեղեկացրել է, որ պորտուգալական թիմի հարձակվող Ջանլուկա Պրեստիաննին իրեն վիրավորել է ռասիստական արտահայտությամբ։
Դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ն սկսել է հետաքննություն։
Մադրիդյան ակումբի հայտարարության մեջ նշվում է․
««Ռեալ Մադրիդը» հայտնում է, որ այսօր ՈւԵՖԱ-ին տրամադրել է առկա բոլոր ապացույցները՝ կապված փետրվարի 17-ին Լիսաբոնում «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի հետ։
Մեր ակումբը ակտիվորեն մասնակցում է ՈւԵՖԱ-ի նախաձեռնած հետաքննությանը՝ խաղի ընթացքում տեղի ունեցած անընդունելի ռասիստական դրսևորումների առնչությամբ։
«Ռեալը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլային աշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ցուցաբերած միահամուռ աջակցության և սիրո համար։
«Ռեալ Մադրիդը» կշարունակի համագործակցել բոլոր կառույցների հետ՝ սպորտում և հասարակությունում ռասիզմի, բռնության և ատելության վերացման ուղղությամբ»։