BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայաստանում բոլորը կարող են հպարտ լինել այս թիմով. Պերկովիչ
20 Փետրվար 2026

Հայաստանում բոլորը կարող են հպարտ լինել այս թիմով. Պերկովիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ԿԼ անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «ԱԶ Ալկմարի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ խաղացողներին՝ թե՛ դաշտում, թե՛ պահեստայիններին: Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին մարզադաշտ:

Մթնոլորտն իսկապես հիանալի էր: Խաղից առաջ ասել էի, որ ֆուտբոլում չեմ կարող հաղթանակ խոստանալ, բայց խոստանում եմ, որ խաղին ներկա երկրպագուները կհպարտանան մեր թիմով: Վստահ եմ՝ այս հաղթանակից հետո Հայաստանում բոլորը հպարտ են այս տղաներով»,- ասել է Պերկովիչը:

Նա նշել է՝ պատասխան խաղը ևս հեշտ չի լինելու, բայց կփորձեն լավագույնս հանդես գալ:

«Չէի ասի, թե միայն առաջին րոպեներն էին բարդ. ամբողջ խաղը դժվար ստացվեց: Ժատ տառապեցինք, բայց իմ խաղացողները կռիվ էին տալիս ու պայքարում էին մեկը մյուսի համար: Դա ինձ շատ դուր եկավ: Ուրախ եմ այս պատմական արդյունքի համար: Ուրախ եմ նաև Հովհաննես Համբարձումյանի համար, որը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ հեղինակեց այս փուլում»,- նշել է մարզիչը:

Հիշեցնենք՝ «Նոան» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Հովհաննես Համբարձումյանի խփած միակ գոլի շնորհիվ: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Ալկմարում փետրվարի 26-ին:

Նախորդ հոդվածը
ԱԶ Ալկմարի գլխավոր մարզիչը խոսել է Նոայից կրած պարտության մասին
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան հաղթել է Լիլլին. Տիկնիզյանը մասնակցել է խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։