BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն Արսենալի հետ
20 Փետրվար 2026

Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն Արսենալի հետ

Եզրային հարձակվող Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրը «Արսենալի» հետ մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 

Նախկինում մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նոր պայմանագիրը զգալիորեն կբարձրացնի անգլիացու աշխատավարձը, ինչի արդյունքում նա կհայտնվի Եվրոպայի լավագույնների շարքում։

Այս մրցաշրջանում Բուկայո Սական ակումբի կազմում մասնակցել է 34 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։

«Արսենալն» այժմ ունի 58 միավոր և զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Մանչեսթեր Սիթին» հինգ միավորով հետ է մնում «Արսենալից», բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:

Նախորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան հաղթել է Լիլլին. Տիկնիզյանը մասնակցել է խաղին
Հաջորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. Քրիսթալ Փելասը ոչ-ոքի է խաղացել Զրինսկիի հետ (այլ արդյունքներ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։