BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Խաչանովը պարտվել է Ալկարասին Դոհայի մրցաշարի 1/4 եզրափակչում. իսպանացին մեկնաբանել է
20 Փետրվար 2026

Խաչանովը պարտվել է Ալկարասին Դոհայի մրցաշարի 1/4 եզրափակչում. իսպանացին մեկնաբանել է

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայում անցկացվող ATP 500 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին:

Խաղն ավարտվել է 6-7 (3-7), 6-4, 6-3 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 26 րոպե։

«Շատ լարված և համառ էր։ Առաջին սեթում ես մի քանի բրեյք-փոյնթ ունեի, որոնք չկարողացա իրացնել։ Շատ դժվար էր։ Կարենը հիանալի խաղաց։ Գիտեի, որ հնարավորություններ կունենամ, բայց առաջին սեթում պարզապես չօգտվեցի դրանցից։ Ես պետք է շարունակեի պայքարել, սպասել իմ հնարավորություններին և փորձել դրանք օգտագործել։ Կարծում եմ՝ դա արեցի երկրորդ և երրորդ սեթերում։ Ես շատ, շատ հպարտ եմ նրանով, թե ինչպես դա արեցի և ինչպես պայքարեցի», - ասել է Ալկարասը խաղից հետո:

Կիսաեզրափակչում իսպանացի թենիսիստը կմրցի ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ։

Դոհայում անցկացվող ATP 500 մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 2.8 միլիոն դոլար։

Նախորդ հոդվածը
Պետք է խաղանք այնպես, ինչպես այսօր. Սաինթինի
Հաջորդ հոդվածը
Դեռ ոչինչ որոշված չէ․ Հելդեր Ֆերեյրան՝ ԱԶ Ալկմարի հետ խաղից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։