BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Պետք է պայքարենք մինչև մրցավարի վերջին սուլիչը. Հովհաննես Համբարձումյանը՝ ԱԶ Ալկմարի դեմ պատասխան խաղի մասին
20 Փետրվար 2026

Պետք է պայքարենք մինչև մրցավարի վերջին սուլիչը. Հովհաննես Համբարձումյանը՝ ԱԶ Ալկմարի դեմ պատասխան խաղի մասին

«Նոայի» ավագ և պաշտպան Հովհաննես Համբարձումյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «ԱԶ Ալկմարի» հետ առաջին խաղում խփած գոլի և տարած հաղթանակի մասին:

«Առաջնայինը կարևոր էր, որ հաշվի մեջ առաջ անցանք։ Զգացողությունները պարզապես ֆանտաստիկ էին․ բառերով դժվար է բացատրել։ Միգուցե տեսանյութը դիտեք՝ ավելի լավ կերևա։

Լավ խաղ անցկացրեցինք, խաղացինք շատ կարգապահ ֆուտբոլ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարեց իր առջև դրված առաջադրանքը, և դրա շնորհիվ էլ վերջում արդյունքը մեզ համար դրական եղավ։ Պետք է նույն կերպ շարունակենք խաղալ։ Դիմակայությունը դեռ ավարտված չէ․ մեզ սպասվում է արտագնա, բարդ հանդիպում։ Պետք է լավ մարզվենք, գնանք այնտեղ բարձր տրամադրությամբ և պայքարենք մինչև մրցավարի վերջին սուլիչը։ Դրանից հետո արդեն կտեսնենք, թե ինչ կլինի։

Մրցակիցը գնդակով լավ ֆուտբոլ էր խաղում, արագ էին գործում, և նրանց դիմակայելը բարդ էր։ Նրանք ունեին բարձր անհատական որակներով ֆուտբոլիստներ։ Սակայն եվրոպական ֆուտբոլում, հատկապես փլեյօֆ փուլում, պետք է պատրաստ լինես նման խաղի, և իմ կարծիքով մենք կարողացանք անել ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար»,- ասել է Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում։

Նախորդ հոդվածը
Նոան հայտարարել է ռումինացի վինգերի հետ պայմանագիր կնքելու մասին
Հաջորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։