BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Վանում
20 Փետրվար 2026

Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Վանում

Չարենցավանի «Վանը» հայտարարել է Պետրոս Ավետիսյանի՝ թիմի կազմին միանալու մասին։

«ՖԱ Վանը պաշտոնապես հայտնում է, որ թիմի կազմը համալրել է հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։
30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում՝ հայկական «Բանանցում», «Փյունիկում», «Ալաշկերտում», «Արարատ-Արմենիայում», «Նոայում», «Գանձասարում», ռուսական «Խիմկիում», ինչպես նաև ղազախական «Տոբոլում», «Շախտյորում» (Կարագանդա), «Ակժայիկում» և «Մակտաարալում»։
Ավետիսյանը նաև ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբը բարի գալուստ է մաղթում Պետրոս Ավետիսյանին և մաղթում արդյունավետ ու հաջող մրցելույթներ Վանի կազմում»,-ասված է չարենցավանյան ակումբի հայտարարությունում։

Տարվա առաջին պաշտոնական խաղը «Վանը» կանցկացնի փետրվարի 27-ին՝ հյուրընկալվելով «Ուրարտուին»։ 
 
Ընթացիկ առաջնությունում չարենցավանյան թիմը անցկացրած 15 խաղից հետո 21 միավորով 6-րդ տեղում է։ 

Նախորդ հոդվածը
Հաղթական գոլ խաղավարտից 36 վայրկյան առաջ. սուպերքամբեք՝ կիսաեզրափակիչում
Հաջորդ հոդվածը
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։