BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Ռանոսը մասնակցեց Այնտրախտի հերթական հանդիպմանը
21 Փետրվար 2026

Ռանոսը մասնակցեց Այնտրախտի հերթական հանդիպմանը

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում Բրաունշվայգի «Այնտրրախտը» հյուրընկալվել էր «Էլվերսբերգին» ու զիջեց 1։3 հաշվով։

5-րդ րոպեին Լուկաս Պետկովը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 23-րդ րոպեին կրկնապատկեց այն՝ գրանցելով դուբլ։ 35-րդ րոպեին Աարոն Օպուկուն կրճատեց հաշվի տարբերությունը։ 

2-րդ կեսի մեկնարկից 16 րոպե անց փոխարինման մտավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, սակայն խաղի ընթացքը բեկել չհաջողվեց։

75-րդ րոպեին «Էլվերսբերգը» հակագրոհի արդյունքում խփեց 3-րդ գոլը։ Աչքի ընկավ Դավիդ Մոկվան։ 

Հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին տանտերերը կարող էին խփել նաև 4-րդ գոլը, սակայն 11-մետրանոցից Կարլո Սիկինգերի կատարած հարվածը հետ մղեց Ռոն Հոֆֆմանը։

Այս խաղից հետո «Այնտրախտը» 25 միավորով 13-րդ տեղում է և հաջորդ տուրում կմրցի «Պրոյսեն Մյունստերի» հետ։

Նախորդ հոդվածը
Ռեալում գոհ են աստղային ֆուտբոլիստների հանդեպ Արբելոայի մոտեցումից
Հաջորդ հոդվածը
Արսեն Զախարյանը վերադարձավ խաղադաշտ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։