Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արբելոայի ապագան կախված է Բենֆիկայի հետ պատասխան հանդիպումից
22 Փետրվար 2026

Արբելոայի ապագան կախված է Բենֆիկայի հետ պատասխան հանդիպումից

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Բենֆիկային»։

Այդ խաղը կարող է ճակատագրական լինել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի համար, հաղորդում է Sport.es-ը։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «արքայական» ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։

Աղբյուրի տեղեկություններով՝ 43-ամյա մարզչի պաշտոնավարումը վտանգի տակ է Լա Լիգայի 25-րդ տուրում «Օսասունայի» դեմ արտագնա խաղում կրած պարտությունից հետո (1:2)։ Չեմպիոնների լիգան լքելը կարող է հանգեցնել իսպանացի մասնագետի պաշտոնանկությանը։

Բացի այդ, հաղորդվում է, որ ակումբում չեն հասկանում Արբելոայի որոշումների տրամաբանությունը և դժգոհ են թիմի համար հստակ խաղային մոդելի բացակայությունից։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ գլխավոր մարզչի որոշ գործողություններ ավելի շատ ուղղված են ֆուտբոլիստներին հաճոյանալուն։

Արբելոան գլխավորել է «Ռեալը» հունվարին՝ Չաբի Ալոնսոյի հեռացումից հետո։ Նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 10 հանդիպում, որոնցում գրանցել է յոթ հաղթանակ և կրել երեք պարտություն։

Նախորդ հոդվածը
Նա խմում էր Red Bull, գինի, գարեջուր, ապա հեթ-տրիկ ձևակերպում․ Բեն Չիլվելը՝ Ջեյմի Վարդիի մասին
Հաջորդ հոդվածը
Ֆարուլը պարտվեց. Գրիգորյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։