Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
 Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել է Tennis Europe-ի հերթական մրցաշարը
23 Փետրվար 2026

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել է Tennis Europe-ի հերթական մրցաշարը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվեց Tennis Europe-ի մինչև 14 տարեկանների 3-րդ կատեգորիայի մրցաշարը։

Տղաների մենախաղի հաղթող ճանաչվեց Իվան Սինյակովը (Ռուսաստան)՝ եզրափակիչում 6։4, 7։5 հաշվով առավելության հասնելով Ալեքսանդր Ֆրոլովի (Ռուսաստան) նկատմամբ։
Զուգախաղում հաղթեց Գիորգի Կինցուրաշվիլի (Վրաստան)-Դանիլ Սկոռոբոհատի (Բելառուս) զույգը՝ եզրափակիչում 6։1, 6։2 հաշվով պարտության մատնելով Ղազախստանի ներկայացուցիչներ Սանժար Բոլատին ու Ժանտորե Բուլեկբայևին։
Աղջիկների մենախաղի հաղթողը Դարինա Մասաուտովան (Ռուսաստան) էր, որը եզրափակիչում 6։3, 6։0 հաշվով հաղթանակի հասավ Անգելինա Գալուստյանի (Ռուսաստան) նկատմամբ։
Զուգախաղում հաղթող ճանաչվեց Մարիա Շիլիգա (Ռուսաստան) - Վլադիսլավա Սլելինա (Ռուսաստան) զույգը, որը 3:6. 6:3. 10:8 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչներ Եվա Գիրնուկ-Արինա Զավալինա զույգին։
Հիշեցննեք, որ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց էր տվել Սամվել Գևորգյանը, որը հասել էր 1/8 եզրափակիչ։

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը նահանջել է դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածը
Կազեմիրոն Բրազիլիա վերադառնալու մտադրություն չունի

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։