BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Լոֆտուս-Չիկը, ծնոտի վիրահատությունից հետո, սնվելու է զոնդի օգնությամբ
23 Փետրվար 2026

Լոֆտուս-Չիկը, ծնոտի վիրահատությունից հետո, սնվելու է զոնդի օգնությամբ

«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը՝ «Պարմայի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպման 8-րդ րոպեին (0:1) Լոֆտուս-Չիկը բախվել էր «Պարմայի» դարպասապահ Էդոարդո Կորվիի հետ այն պահին, երբ վերջինս բռունցքով հեռացնում էր գնդակը՝ Ալեքսիս Սալեմակերսի փոխանցումից հետո։ Անգլիացի ֆուտբոլիստը բախումից հետո ընկել է խոտածածկին և խաղադաշտը լքել պատգարակով։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Լոֆտուս-Չիկի մոտ ախտորոշվել է ծնոտի կոտրվածք։ Նախնական զննությունը ցույց է տվել նաև առնվազն երկու վերին ատամի կոտրվածք, ինչպես նաև երկու պատռվածք, որոնցից մեկը՝ ճակատին։ Միաժամանակ նշվում է, որ ֆուտբոլիստը գիտակցությունը չի կորցրել, իսկ ուղեղի ցնցում չի արձանագրվել։

Հաղորդվում է, որ կիսապաշտպանն այսօր կենթարկվի դիմածնոտային վիրահատության։ Որոշ ժամանակ ֆուտբոլիստը, հավանաբար, կսնվի զոնդի միջոցով։

Այս պահին վերականգնման ժամկետները հստակ նշելը դժվար է, քանի որ վնասվածքը բնորոշ չէ ֆուտբոլիստներին։ Ամենայն հավանականությամբ, Լոֆտուս-Չիկը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Նախորդ հոդվածը
Կազեմիրոն Բրազիլիա վերադառնալու մտադրություն չունի
Հաջորդ հոդվածը
Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։