Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ռեալում չափազանց շատ են գերագնահատված ֆուտբոլիստները. Դյուգարիի կտրուկ կարծիքը
24 Փետրվար 2026

Ռեալում չափազանց շատ են գերագնահատված ֆուտբոլիստները. Դյուգարիի կտրուկ կարծիքը

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին քննադատել է Մադրիդի «Ռեալի» ներկայիս կազմի խաղացողներին և պաշտպանել Կիլիան Մբապեին:

«Ինձ զարմացնում է, որ «Ռեալի» խնդիրները կապում են բացառապես Մբապեի հետ: Պետք է դադարեցնել չափազանցնելը: Եթե իսպանացիներին նա այլևս պետք չէ, ապա թող Կիլիանին հետ վերադարձնեն: Կամ գուցե նա հեռանա և երջանկացնի մեկ ուրիշին, չգիտեմ: Բայց անկեղծ ասած՝ այդ իրավիճակն ինձ ապշեցնում է:

Կարծում եմ՝ այս «Ռեալում» չափազանց շատ են խաղացողներ, ովքեր «Մադրիդի» մակարդակի չեն: Նրանք գերագնահատված են: Խոսքս Էդուարդո Կամավինգայի, Արդա Գյուլերի, Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի մասին է, որոնք արդեն բավական ժամանակ է՝ թիմում են:

Ռաուլ Ասենսիոն, որը հանկարծ հայտնվեց և հիմնական կազմի խաղացող դարձավ բազմաթիվ վնասվածքների պատճառով, թեև իրեն լավ դրսևորեց, բայց դարձյալ «Ռեալի» կենտրոնական պաշտպանի մակարդակի չէ:

Դավիդ Ալաբան վնասվածք ունի և երեք ամսվա մեջ խաղում է ընդամենը մեկ շաբաթ. նա ևս չի համապատասխանում ակումբի մակարդակին»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում RMC Sport-ը:

Նախորդ հոդվածը
Ադելիա Պետրոսյանը հրաժարվել է շփվել լրագրողների հետ Մոսկվա վերադառնալուց հետո
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան մերժել է Լամին Յամալի համար 250 միլիոն եվրոյի առաջարկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։