Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում| Շիրակը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի, Գործկոմի անդամի պաշտոնում՝ Հարություն Վարդանյանի թեկնածությունները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը| Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին| Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում|
Խաչանովը մեկնարկեց կամային հաղթանակով
24 Փետրվար 2026

Խաչանովը մեկնարկեց կամային հաղթանակով

Դուբայում մեկնարկել է ATP 500 կարգի մրցաշարը, որին մասնակցում է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը:

Իր առաջին խաղում Խաչանովը մրցեց Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Շևչենկոյի հետ և առավելության հասավ 6:7 (5), 6:2, 6:3 հաշվով: Հանդիպման ընթացքում աշխարհի 16-րդ ռակետն իր մատուցման որևէ գեյմ չի պարտվել, այնուհանդերձ առաջին սեթը զիջել է թայ-բրեյքում:

Խաչանովն ու Շևչենկոն երրորդ անգամ էին հանդիպում: Անհատական դիմակայությունում Կարենն առաջ անցավ 2:1 հաշվով:

1/8 եզրափակիչում հայ թենիսիստը մրցելու է ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի հետ: Նրանց միջև դիմակայությունում հաղթանակների հաշիվը հավասար է՝ 1:1:

Նախորդ հոդվածը
Բարսելոնան մերժել է Լամին Յամալի համար 250 միլիոն եվրոյի առաջարկը
Հաջորդ հոդվածը
Վանը հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։