BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նյուքասլն ու Լևերկուզենի Բայերն առանց խնդիրների դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)
25 Փետրվար 2026

Նյուքասլն ու Լևերկուզենի Բայերն առանց խնդիրների դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Լևերկուզենի «Բայերն» ընդունել էր «Օլիմպիակոսին»։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Դիմակայության 1-ին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով, ինչի շնորհիվ ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի Մյունխենի «Բավարիայի» կամ «Արսենալի» հետ։

Զուգահեռ ընթացող խաղում «Նյուքասլը» 3։2 հաշվով առավելության հասավ «Քարաբաղի» նկատմամբ։ Անգլիական ակումբի կազմում աչքի ընկան Սանդրո Տոնալին (4'), Ջոելինթոնը (6') և Սվեն Բոթմանը (52')։

Այսպիսով, «Նյուքասլը» ևս ապահովում է տեղը հաջորդ փուլում, որտեղ ուժեր կչափի «Չելսիի» կամ «Բարսելոնայի» հետ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Էդի Հաուի սաները ջախջախել էին մրցակցին 6։1 հաշվով։

«Ինտերը» պատասխան խաղում ևս զիջեց «Բուդյո-Գլիմտին» ու լքեց պայքարը։

Օրվա առաջին խաղում էլ Մադրիդի «Ատլետիկոն» 4։1 հաշվով առավելության հասավ «Բրյուգեի» նկատմամբ։

Վաղը կկայանան «Ատալանտա»-«Բորուսիա Դորտմունդ» (0:2), «Յուվենտուս»-«Գալաթասարայ» (2:5), ՊՍԺ-«Մոնակո» (3։2), «Ռեալ Մադրիդ»-«Բենֆիկա» (1։0) հանդիպումները։

Նախորդ հոդվածը
Ինտերը ձախողվեց, պարտվեց նաև պատասխան խաղում ու լքեց Չեմպիոնների լիգան (տեասնյութ)
Հաջորդ հոդվածը
Փյունիկը պորտուգալացի նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։