BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Հարազատներիցս 80-90 մարդ է գալու մարզադաշտ. Նոայի հոլանդացի կիսապաշտպանը՝ ԱԶ Ալկմարի հետ խաղի մասին
26 Փետրվար 2026

Հարազատներիցս 80-90 մարդ է գալու մարզադաշտ. Նոայի հոլանդացի կիսապաշտպանը՝ ԱԶ Ալկմարի հետ խաղի մասին

«Նոայի» 27-ամյա հոլանդացի կիսապաշտպան Իմրան Օմար Ուլադը «ԱԶ Ալկմարի» հետ պատասխան խաղից առաջ պատմել է հայրենիք վերադառնալու, զգացողությունների և սպասելիքների մասին:

«Հիանալի է այստեղ լինելը: Ես տանն եմ։ Մոտ տասը տարի է անցել, և սա իսկապես շատ հաճելի զգացողություն է։ Կարծում եմ՝ մոտ 80-90 մարդ կլինի վաղը տրիբունաներում իմ ընկերներից և ընտանիքի անդամներից:

Արդյոք բոլորն ինձ հարցնո՞ւմ են «Ալկմարից» և Նիդեռլանդներից. Ոչ, կարծում եմ բոլորն ավելի շատ կենտրոնացած են խաղի վրա։ Մինչ այժմ իրականում հարցեր չեմ ստացել Ալկմարի կամ Ամստերդամի մասին։

Սա, իսկապես, շատ մեծ իրադարձություն է։ Այն, ինչին մենք հասել ենք «Նոայի» հետ, իսկապես մեծ ձեռքբերում է։ Իհարկե, մենք ավելին ենք ցանկանում, բայց արդեն իսկ սա մեծ հաջողություն է։ Ամբողջ երկիրը մեզ աջակցում է, և դա շատ հաճելի է»,- ասել է Իմրան Օմար Ուլադը:

Ֆուտբոլիսին հարցրել են նաև իր կարիերայի և «Նոայի» մասին:

«Ինչպես կբնութագրեի իմ կարիերա՞ն. Ճանապարհորդ։ Ոչ, իրականում շատ բան եմ տեսել ու մեծ փորձ ձեռք բերել։ Դա ինձ նաև որպես մարդ է ուժեղացրել։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է դասավորվել, հատկապես հիմա, երբ խաղում եմ Կոնֆերենցիաների լիգայում: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ստացվել։

Մինչ այժմ, հաշվի առնելով մեր ձեռքբերումները, կարծում եմ «Նոայի» հետ ամենամեծ քայլն եմ կատարել: Ակումբի հավակնություններն ու ընդհանուր մթնոլորտը նույնպես ցույց են տալիս, որ սա կարևոր առաջընթաց է ինձ համար»:

Անդրադառնալով Երևանում տարած հաղթանակին՝ ֆուտբոլիստը նշել է.

«Դա շատ կարևոր հաղթանակ էր, բայց մենք ընդամենը մեկ խաղ ենք հաղթել, իսկ դիմակայությունը բաղկացած է երկու հանդիպումից։ Ամենակարևորը հաջորդ խաղում ևս հաղթելն է. այդ դեպքում այն իսկապես ավելի մեծ նշանակություն կունենա: Շանսերը 50/50 են: Վաղն ամեն ինչ սկսվում է 0:0-ից»:

Նախորդ հոդվածը
Ուզում ենք ավելի լավ հանդես գալ և անցնել հաջորդ փուլ. ԱԶ Ալկմարի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Ռոնալդուն խփել է կարիերայի 965-րդ գոլը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։