BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՉԼ. Ռեալն ու ՊՍԺ-ն դժվարությամբ մտան 1/8 եզրափակիչ, Յուվենտուսի չստացված քամբեքը
26 Փետրվար 2026

ՉԼ. Ռեալն ու ՊՍԺ-ն դժվարությամբ մտան 1/8 եզրափակիչ, Յուվենտուսի չստացված քամբեքը

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում (1/16 եզրափակիչ) կայացել են վերջին երեք հանդիպումները:

Մադրիդի «Ռեալն» Օրելյեն Չուամենիի և Վինիսիուս Ժունիորի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել է «Բենֆիկային»: Բրազիլացին հաղթական գոլը խփել է խաղավերջում, իսկ մինչ այդ լիսաբոնցիները հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն են ունեցել: Պորտուգալիայում կայացած առաջին խաղում «Արքայական ակումբը» հաղթել էր 1:0 հաշվով:

ՊՍԺ-ն տանը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Մոնակոյի» հետ: Առաջին կեսում հյուրերն են բացել հաշիվը, սակայն երկրորդում մնացել են 10 ֆուտբոլիստով, և Լուիս Էնրիկեի թիմը երկու գոլ է խփել: «Մոնակոն» վերջնամասում կարողացել է կրկին հավասարեցնել հաշիվը, սակայն որոշիչ է դարձել առաջին խաղում փարիզցիների տարած հաղթանակը (3:2):

«Յուվենտուսը» «Գալաթասարայի» հետ խաղում երեք գնդակի տարբերությունը չեզոքացնելու խնդիր ուներ և կարողացավ հիմնական ժամանակում հասնել այդ նպատակին: Գրանցվեց 3:0 հաշիվը, չնայած նրան, որ թուրինցիները 1:0 հաշվի ժամանակ մնացել էին 10 ֆուտբոլիստով: Լրացուցիչ ժամանակում «Գալաթասարայը» կարողացավ 2 գոլ խփել: Չնայած նրան, որ «Ծեր սինյորան» հաղթեց 3:2 հաշվով, հաջորդ փուլ անցավ թուրքական թիմը:

Չեմպիոնների լիգա. 1/16 եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» – «Բենֆիկա»՝ 2:1 (առաջին խաղը՝ 1:0)

Գոլերը՝ Օրելյեն Չուամենի (16), Վինիսիուս Ժունիոր (80) – Ռաֆա Սիլվա (14)

«ՊՍԺ» – «Մոնակո»՝ 2:2 (առաջին խաղը՝ 3:2)

Գոլերը՝ Մարկինյոս (60), Խվիչա Կվարացխելիա (66) – Մագնես Ակլիուշ (45), Ջորդան Թեզե (90+1)

«Յուվենտուս» – «Գալաթասարայ»՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ, առաջին խաղը՝ 2:5)

Գոլերը՝ Մանուել Լոկատելի (37), Ֆեդերիկո Գատի (70), Ուեսթոն Մաքենի (82) – Վիկտոր Օսիմհեն (105+1), Բարիս Ալպեր Յիլմազ (119)

 

Նախորդ հոդվածը
Ռոնալդուն խփել է կարիերայի 965-րդ գոլը
Հաջորդ հոդվածը
Թրամփը վերցրել է Մեթյու Տկաչակի ոսկե մեդալը և կատակել, թե կփոխանակի այն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։