Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Յամալի առաջին հեթ-տրիկն ու Բարսելոնայի հաղթանակը (տեսանյութ)
28 Փետրվար 2026

Յամալի առաջին հեթ-տրիկն ու Բարսելոնայի հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Վիլյառեալին» ու հաղթեց 4։1 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց Լամին Յամալը, 1 անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։ «Վիլյառեալի» միակ գոլը հեղինակեց Պապե Գեյեն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 51 միավորով 3-րդ տեղում է։

Հաջորդ տուրում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Մինչ այդ խաղը Հանսի Ֆլիկի սաները կփորձեն հետ բերել 4 գնդակի տարբերությունը Իսպանիայի գավաթի խաղարկության Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում։

«Բարսելոնա» 4։1 «Վիլյառեալ»

28', 37' 61' Լամին Յամալ, 90'+1 Ռոբերտ Լևանդովսկի - 49' Պապե Գեյե


Նախորդ հոդվածը
Դավիթ Հակոբյանը շուրջ 5-ամսյա դադարից հետո Պոդբրեժովայի կազմում մասնակցեց հանդիպման
Հաջորդ հոդվածը
Իսրայելի առաջնության բոլոր հանդիպումները հետաձգվել են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։