BazaResidence
Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային|
Եթե Պրեստիանին մեղավոր լինի՝ նրա կարիերան Բենֆիկայում կավարտվի․ Մոուրինյոն՝ ռասիստական սկանդալի մասին
01 Մարտ 2026

Եթե Պրեստիանին մեղավոր լինի՝ նրա կարիերան Բենֆիկայում կավարտվի․ Մոուրինյոն՝ ռասիստական սկանդալի մասին

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ պատասխան խաղից (1:2) առաջ Ջանլուկա Պրեստիանիի որակազրկման մասին, որը տեղի էր ունեցել ռասիստական սկանդալի պատճառով:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին կայացած առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը հայտնել էր մրցավարին, թե Պրեստիանին իրեն «կապիկ» է անվանել: ՈւԵՖԱ-ն որակազրկել էր արգենտինացուն, իսկ «Բենֆիկայի» բողոքարկումը մերժվել էր:

«Ես սիրում եմ Ալվարոյին [Արբելոային] և կշարունակեմ սիրել, բայց կարծում եմ՝ ճիշտ դիրքորոշում եմ որդեգրել։ Ես ասել եմ, որ ցանկանում եմ այնպիսի դիրք գրավել, որը ոչ թե կպաշտպանի մի կողմին կամ կհարձակվի մյուսի վրա, այլ թույլ կտա չհագնել ոչ «Ռեալի» սպիտակ մարզաշապիկը, ոչ էլ «Բենֆիկայի» կարմիրը մի իրավիճակում, որը պոտենցիալ շատ լուրջ է։ 

Ուստի ես ձեզ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին. ես դատապարտում եմ ցանկացած խտրականություն կամ նախապաշարմունք։ Նաև հայտարարում եմ՝ եթե ապացուցվի, որ իմ խաղացողը չի պահպանել այս սկզբունքները, որոնք կիսում եմ և՛ ես, և՛ «Բենֆիկան», նրա կարիերան մարզիչ Մոուրինյուի մոտ և այս ակումբում կավարտվի։

Ես գիտնական չեմ, բայց տգետ էլ չեմ։ Ես հիմնվում եմ անմեղության կանխավարկածի վրա և միշտ մտածում եմ՝ «իսկ ի՞նչ, եթե»։ Ցավոք, ՈւԵՖԱ-ն, խաղացողին որակազրկելու համար, նախընտրեց հղում անել 416328 հոդվածին և գնաց տարբերակների բացառման ճանապարհով։ Եթե խաղացողն իսկապես մեղավոր է, ես նրան այլևս չեմ նայի այնպես, ինչպես նախկինում, և վերջ։ Բայց ես պետք է շարունակաբար ինքս ինձ հարց տամ՝ «իսկ ի՞նչ, եթե...»», — ասել է Մոուրինյուն։

Նախորդ հոդվածը
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայտնի են առաջին մեդալակիրները
Հաջորդ հոդվածը
Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն․ Գոհար Հարությունյանը՝ փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։