BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ռանոսը խաղաց 14 րոպե, Մկրտչյանը մնաց պահեստայինների նստարանին
01 Մարտ 2026

Ռանոսը խաղաց 14 րոպե, Մկրտչյանը մնաց պահեստայինների նստարանին

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում միաժամանակ հանդիպում էին անցկացնում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հրանտ-Լեոն Ռանոսի ու Ստյոպա Մկրտչյանի թիմերը։

Մասնավորապես, «Այնտրախտ Բրաունշվայգը» 1։2 հաշվով զիջեց «Պրոյսեն Մյունստերին», իսկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման մտավ 83-րդ րոպեին։ Սա 22-ամյա ֆուտբոլիստի 4-րդ հանդիպումն էր նոր թիմի կազմում։ Ընդհանուր առմամբ, Ռանոսը «Այնտրախտի» կազմում խաղադաշտում անկացրել է 94 րոպե։

Ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի «Նյուրնբերգն» էլ նույն հաշվով պարտվեց Բեռլինի «Հերտային»։ Մկրտչյանը մնաց իր թիմի պահեստայինների նստարանին։ Հայ պաշտպանը Միրոսլավ Կլոզեի գլխավորած թիմում մասնակցել է ընդամենը 1 հանդիպման՝ ստանալով 90 րոպե խաղաժաման «Պադերբորնի» դեմ խաղում։ Մնացած բոլոր դեպքերում երրիտասարդ պաշտպանը մնացել է փոխարինողների կազմում։

Այս խաղերից հետո 2-րդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

Նախորդ հոդվածը
Լեգիան մրցակցի ինքնագոլերի շնորհիվ վաստակեց 1 միավոր․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Յունայթեդի կամային հաղթանակն ու Տոտենհեմի պարտությունը (տեսանութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։