BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Բելգիացի պաշտպանը տեղափոխվեց Նոա
01 Մարտ 2026

Բելգիացի պաշտպանը տեղափոխվեց Նոա

Երևանի «Նոան» նոր ֆուտբոլիստ ունի։ 

«Բելգիացի ձախ եզրային պաշտպան Ռոբ Նիզեթը միանում է մեր թիմին:


23-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Անդերլեխտում», այնուհետև հանդես է եկել «Նորվիչ Սիթիի» և «Լեչչեի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև բելգիական «Լոմելի», նիդերլանդական «Վիլեմ II»-ի և թուրքական «Գազիանթեփի» գլխավոր թիմերում:

Նիդերլանդների Բարձրագույն լիգայում Նիզեթը մասնակցել է 21 հանդիպման: Պաշտպանը նաև հանդես է եկել Բելգիայի բոլոր պատանեկան հավաքականներում: Նիզեթը մեր թիմում կկրի 4 համարի մարզաշապիկը»,-ասված է ակումբի հայտարարությունում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետո Սանդրո Պերկովիչի գլխավորած «Նոան» 23 միավորով 5-րդն է։ 

Նախորդ հոդվածը
Յունայթեդի կամային հաղթանակն ու Տոտենհեմի պարտությունը (տեսանութ)
Հաջորդ հոդվածը
Արսենալը հաղթեց Չելսիին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։