«Արսենալը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսսանդրո Բաստոնիի նկատմամբ, հաղորդում է Caught Offside-ը։
Անգլիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի տակտիկական սխեման մեծապես համապատասխանում է Բաստոնիի ուժեղ կողմերին։ «Ինտերը» պատրաստ է քննարկել 90–100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին «Ատալանտայից»՝ 31 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբային մակարդակում անցկացրած 33 խաղում դարձել է երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։