Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մունիրը պատմել է, թե ինչպես է փախել Իրանից
02 Մարտ 2026

Մունիրը պատմել է, թե ինչպես է փախել Իրանից

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մունիր Էլ-Հադադին կարողացել է փախչել Իրանից, որը մի քանի օր է՝ ռմբակոծության տակ է: 30-ամյա ֆուտբոլիստը կես տարի է՝ խաղում է «Էսթեղլալում»:

«Մենք Թեհրանում թռիչքուղու վրա էինք և պատրաստվում էինք մեկնել Դուբայ, բայց մեզ ասացին, որ թռիչքն անհապաղ չեղարկվում է: Օդանավակայանից հեռանալու ժամանակ ռմբակոծություն սկսվեց: Ես կադրերն ունեմ իմ հեռախոսում:

Երկրից հեռանալու համար մեքենայով 16 ժամ ճանապարհ եմ անցել՝ Թուրքիա հասնելու համար: Այնտեղից չվերթ կար դեպի Մադրիդ: Այդպես կարողացա վերադառնալ Իսպանիա»,- մարոկկացու խոսքն է փոխանցում El Chiringuito-ն:

 

Նախորդ հոդվածը
Այս խաղին պատրաստվում ենք այնպես, ինչպես ցանկացած այլ խաղի․ Դիեգո Սիմեոնեն՝ Բարսելոնայի դեմ սպասվող հանդիպման մասին
Հաջորդ հոդվածը
Արտետան՝ լրագրողին. Պատրաստվում եմ գրկել ձեզ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։