BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բուլղարիային
02 Մարտ 2026

Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բուլղարիային

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականն ընդունեց Բուլղարիայի ընտրանուն և պարտություն կրեց: Գրանցվեց 80:100 հաշիվը:

Մինչև չորրորդ քառորդի մեկնարկը հավասար պայքար էր, սակայն վերջին խաղափուլում Բոգդան Կարաչիչի ու Կոստաս Պապավասիլեուի գլխավորած թիմը զիջեց խոշոր հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը պաշտպան Դարիուս Մագին էր, որը վաստակեց 35 միավոր, տիրեց 4 ռեբաունդի և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: Կենտրոնական Յուրա Մելիքյանի հաշվին գրանցվեց 22 միավոր և 8 ռեբաունդ, իսկ պաշտպան Դանիել Կիրակոսյանն ավելացրեց 15 միավոր:

Հանդիպման ընթացքում մեր թիմը խաղից նետումներ է կատարել 37,5 տոկոս դիպուկությամբ, իսկ մրցակիցը՝ 51:

Հաղթանակի շնորհիվ Բուլղարիան 5 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը: Նրանք անցկացրել են երեք խաղ: Նորվեգիան երկու մրցավեճից հետո 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հայաստանի ընտրանին երեք խաղում պարտվելուց հետո ունի 3 միավոր: Խմբում վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 7-ին Նորվեգիայում:

Խմբերում առաջին տեղ գրաված թիմերը դուրս են գալիս հաջորդ փուլ, իսկ չորրորդ ուղեգիրը ստանում է  երկրորդ տեղ գրավածներից լավագույն արդյունքով թիմը:

 

Նախորդ հոդվածը
Արտետան՝ լրագրողին. Պատրաստվում եմ գրկել ձեզ
Հաջորդ հոդվածը
Վիճաբանությունից ու գոլից հետո Մեսսին ծաղրել է մրցակցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։